Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրդեհ Սանկտ Պետերբուրգի խանութներից մեկում. 60 մարդ տարհանվել է

14:10, հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ.
Հրդեհ Սանկտ Պետերբուրգի խանութներից մեկում. 60 մարդ տարհանվել է

Սանկտ Պետերբուրգում «Լենինգրադյան առևտրի տան» շենքի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է «Пятый канал»-ը:

Շենքում կրակի տարածման սպառնալիք է եղել, սակայն կրակը հաջողվել է մարել:

«Фотанка.ru»-ի տեղեկություններով՝ շենքից 60 մարդ է տարհանվել:

Ավելի վաղ հրդեհ էր բռնկվել նաև Սանկտ Պետերբուրգի բարձրահարկ բնակելի շենքում: Իսկ երեկ խոշոր հրդեհ էր սկսվել Սանկտ Պետերբուրգի Hyundai-ի ավտոսրահում:

7355 | 0
Facebook