Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտոսում հաղթում է գործող նախագահը

12:55, հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ.
Եգիպտոսում հաղթում է գործող նախագահը

Եգիպտոսում ավարտվել են եռօրյա նախագահական ընտրությունները: Նախնական արդյունքներով՝ հաղթում է գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին՝ ընտրատեղամասերից շատերում հավաքելով ձայների ավելի քան 90%-ը:

Կահիրեի կենտրոնում որոշ ընտրատեղամասեր կիսադատարկ են եղել, միևնույն ժամանակ, այլ շրջաններում քվեարկել ցանկացողները հերթ են կանգնել:

Իշխանություններն ստիպել են բնակիչներին մասնակցել ընտրություններին՝ սպառնալով 30 դոլարի չափով տուգանք սահմանել:

Վերջնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 2-ին:

7472 | 0
Facebook