Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպե՞ս են Facebook-ն ու Google-ը հետևում մեր ամեն քայլին

17:40, հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ.
Ինչպե՞ս են Facebook-ն ու Google-ը հետևում մեր ամեն քայլին

Facebook-ն ու Google-ը մեր մասին գիտեն ամեն ինչ, գրում է The Guardian-ը: Եվ նրանք գիտեն ձեր մասին յուրաքանչյուր տեղեկատվություն, եթե նույնիսկ դուք չեք գիտակցում այդ մասին:

Google-ը գիտի, թե դուք որտեղ եք եղել:

Google-ը ֆիքսում է ձեր տեղանքը ձեր հեռախոսի վրա: Դուք կարող եք տեսնել ձեր այցելած վայրերի ժամանակացույցը՝ հեռախոսն օգտագործելու առաջին օրվանից: Դուք կարող եք տեսնել նաև տվյալ վայրն այցելելու ժամը:

Google-ը գիտի նաև, թե դուք ինչ եք փնտրել և ջնջել.

Դա կարող է նշանակել, որ այն ամենն, ինչ դուք փնտրել եք, պահվում է ձեր հեռախոսի հիշողության մեջ:

Google-ը գիտի, թե ինչ հավելվածներ եք օգտագործում.

Այն գիտի, թե որքան հաճախ եք օգտագործում այդ հավելվածները, երբ եք օգտագործում, որ երկրի ներկայացուցիչների հետ եք խոսում, կամ նույնիսկ երբ եք գնում քնելու:

Google-ն ունի նաև ձեր YouTube-յան պատմությունը.

Այն գիտի, որ դուք առաջադեմ եք կամ հրեա, կամ քրիստոնյա, կամ մուսուլման, կամ ինքնասպանության մտքեր ունեք, կամ էլ անորեքսիայով եք տառապում...

Facebook-ը հավաքում է ձեր մասին բոլոր տվյալները.

Օրինակ, ավելի քան 400,000 Word-ի փաստաթուղթ:

Կամ այն բոլոր հաղորդագրությունները, որոնք երբևէ ուղարկել եք:

Եվ այն բոլոր հավելվածները, որոնց երբէև միացրել եք ձեր Facebook-ի հաշվին:

Նրանք կարող ենք հասանելիություն ստանալ ձեր web-տեսախցիկին կամ բարձրախոսին:

Ահա որոնված պատմության փաստաթուղթը.

Google-ը գիտի նաև, թե ինչ միջոցառումների եք մասնակցում և երբ.

Եվ Google-ն ունի այն տեղեկությունը, որը ջնջել եք.

Ահա Google Drive-ը, որը պարունակում է ջնջված ռեզյումեն, բոլոր գաղտնաբառերը, փաստաթղթերը կամ կայքերը, նույնիսկ PGP գաղտնի բանալին:

9924 | 0
Facebook