Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Դուք ունեք Արարատ լեռը, Երևանը, հին ու հարուստ մշակույթ». Թոմաս Անդերս

11:15, հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ.
«Դուք ունեք Արարատ լեռը, Երևանը, հին ու հարուստ մշակույթ». Թոմաս Անդերս

«Երբ հետ ենք նայում քրիստոնեության պատմությանը, դուք ունեք Արարատ լեռը, Երևանը, հին ու հարուստ մշակույթ: Երբ գալիս էի Հայաստան, մտածում էի՝ Աստված իմ, ես 28 տարի առաջ եմ եղել այստեղ ու ինչքան բան է փոխվել, լիովին այլ երկիր է դարձել Հայաստանը»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի եթերում ասել է Մոդերն Թոքինգ խմբի առաջատար, վոկալիստ Թոմաս Անդերսը:

Թոմաս Անդերսը և «Մոդերն Թոքինգ» բենդը՝ մարզահամերգային համալիրում
Թոմաս Անդերսը և «Մոդերն Թոքինգ» բենդը՝ մարզահամերգային համալիրում

Մոդերն Թոքինգ բենդի հիթերն 80-ականներից հայտնի են, սիրված և չհնացող: Չնայած տարիների վաղեմությանը` դրանք չեն կորցրել իրենց արդիականությունը նաև ներկայում: «Մենք ճիշտ երգեր ունեինք, ճիշտ մեղեդիներ: Երբեմն համերգների ժամանակ տեսնում եմ մարդկանց, ովքեր չէին ծնվել, երբ սկսեցինք մեր կարիերան, գուցե պատճառը նրանց ծնողնե՞րն են, ովքեր տանն այդպիսի երաժշտություն են լսում: Մեր հանդիսատեի մեծ մասը 30-ից 60 տարեկաններ են... Մի ձայնագրող ընկերությունից գիտեմ, որ You're My Heart, You're My Soul երգը YouTube-ում փնտրողների թիվը 6 տարվա ընթացքում 220 միլիոն մարդ է կազմել: Այդքան մարդ է սեղմել ու փնտրել այդ երգը»,- ասել է Թոմաս Անդերսը:

Թոմաս Անդերսը և «Մոդերն Թոքինգ» բենդը՝ մարզահամերգային համալիրում
Թոմաս Անդերսը և «Մոդերն Թոքինգ» բենդը՝ մարզահամերգային համալիրում

Հիշեցնենք՝ համաշխարհային շրջագայության շրջանականներում, աշխարհահռչակ Մոդերն Թոքինգ խմբի առաջատար, վոկալիստ Թոմաս Անդերսը Մոդերն Թոքինգ բենդի հետ միասին մարտի 27-ին համերգային ծրագրով հանդես է եկել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Թոմաս Անդերսը և «Մոդերն Թոքինգ» բենդը՝ մարզահամերգային համալիրում
Թոմաս Անդերսը և «Մոդերն Թոքինգ» բենդը՝ մարզահամերգային համալիրում

| | |
3826 | 3