Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արցախի խնդիրը պետք է հանգուցալուծվի քաղաքական ճանապարհով». Ռոհանի

10:15, հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ.
«Արցախի խնդիրը պետք է հանգուցալուծվի քաղաքական ճանապարհով». Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների մասին:

Ռոհանիի խոսքով՝ տարածաշրջանում գոյություն ունեցող հարցերը պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով:

«Մենք վստահ ենք, որ Եմենի խնդիրը պետք է լուծվի քաղաքական, այլ ոչ թե ռազմական ճանապարհով: Կարծում ենք, որ սիրիական հարցը ևս պետք է լուծվի քաղաքական միջոցներով: Ադրբեջանն ու Իրանն այդ հարցում համակարծիք են: Մենք նաև կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ևս պետք է լուծվի քաղաքական ճանապարհով: Ցանկանում ենք Հայաստանի և Ադրբեջանի ջանքերով տարածաշրջանում կայունության ամրապնդման ականատեսը լինել: Ուրախ ենք, որ այդ հարցով դիվանագիտական ջանքեր են տարվում: Մեզ համար կարևոր է երկրների տարածքային ամբողջականության և տարածաշրջանի աշխարհագրության պահպանումը: Միջազգային սկզբունքները պետք է հարցի լուծման գործիք դառնան»,- ասել է Ռոհանին:

4713 | 0
Facebook