Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հակահրդեհային անվտանգության համակարգի անսարքության մասին չեմ իմացել». Կեմերովոյի առևտրի կենտրոնի տեխնիկական տնօրեն

17:00, չորեքշաբթի, 28 մարտի, 2018 թ.
«Հակահրդեհային անվտանգության համակարգի անսարքության մասին չեմ իմացել». Կեմերովոյի առևտրի կենտրոնի տեխնիկական տնօրեն

Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնի տեխնիկական տնօրեն Գեորգի Սոբոլևը դատարանում հայտարարել է, որ չի իմացել հակահրդեհային անվտանգության համակարգի անսարքության մասին:

«Առևտրի կենտրոնը վերջին շրջանում բարձիթողի վիճակում էր... Հակահրդեհային անվտանգության համակարգի տեղադրման համար հատուկ խումբ էր վարձվել... Ես այդ անսարքության մասին չեմ իմացել: Անսարքության մասին ինձ որևէ մեկը չի զեկուցել»,- ասել է Սոբոլևը:

Ըստ ՌԴ ՔԿ-ի՝ ողբերգության պահին պահակներից մեկն անջատել է հրդեհի տագնապի ազդանշանը: Ավելի ուշ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ մի քանի օր անվտանգության համակարգերը ստիպված են եղել ձեռքով անջատել, քանի որ կեղծ ազդանշաններ է տվել:

Հրդեհի գործով 5 ձերբակալված կա, նրանց թվում՝ Սոբոլևը: Հրդեհի հետևանքով 64 մարդ է զոհվել, այդ թվում՝ 41 երեխա:

5876 | 0
Facebook