Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լյուքսեմբուրգը հետ է կանչել Մոսկվայում իր դեսպանին

11:20, չորեքշաբթի, 28 մարտի, 2018 թ.
Լյուքսեմբուրգը հետ է կանչել Մոսկվայում իր դեսպանին

Լյուքսեմբուրգը խորհրդակցությունների համար հետ է կանչել Մոսկվայում իր դեսպանին, հաղորդում է Bloomberg-ը:

Ընդ որում, նախօրեին երկրի ԱԳՆ ղեկավար Ժան Ասելբորնը հայտարարել էր, որ Լյուքսեմբուրգը մտադիր չէ արտաքսել ռուս դիվանագետներին՝ կապված Մեծ Բրիտանիայում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ:

Երկուշաբթի Եվրոմիության 16 երկրներ, ինչպես նաև ԱՄՆ, Կանադան և Ուկրաինան որոշում էին ընդունել ռուս դիվանագետներին արտաքսելու մասին:

ՌԴ ԱԳՆ-ն նախօրեին Մեծ Բրիտանիայի հետ համաձայնություն հայտնած այդ բոլոր պետությունների գործողությունները «լկտիություն» էր անվանել և խոստացել պատասխանել:

7363 | 0
Facebook