Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սկրիպալի մտերիմ ռուս գործարարը հայտնել է, որ նա կապ է ունեցել հանցավոր խմբի հետ

10:40, չորեքշաբթի, 28 մարտի, 2018 թ.
Սկրիպալի մտերիմ ռուս գործարարը հայտնել է, որ նա կապ է ունեցել հանցավոր խմբի հետ

Ռուս գործարար Վալերի Մորոզովն, ով անձամբ ճանաչում էր Մեծ Բրիտանիայում թունավորված նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին, հայտարարել է, որ նախկին հետախույզը կապ է ունեցել միջազգային հանցավոր խմբի հետ, ինչն էլ կարող էր նրա թունավորման պատճառ դառնալ: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:

Գործարարի խոսքով՝ Սկրիպալը կարող էր կապ ունենալ քրեական խմբավորման հետ: Նախկին հետախույզը, գործարարի տեղեկացմամբ, իրեն հայտնել է, որ զբաղվում է տեղեկատվական անվտանգության հարցերով:

«Դա, ամենայն հավանականությամբ, կապ ունի քաղաքական լրտեսության հետ: Հնարավոր է, որ խմբավորման ներսում ինչ-որ անախորժություններ են եղել»,- ասել է Մորոզովը:

Ավելի վաղ Սկրիպալի զարմուհին BBC-ին հայտնել է, որ Սկրիպալի մայրը չգիտի որդու թունավորման մասին:

8334 | 0
Facebook