Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Բարձրագույն կրթության մասին օրենքը ներկոալիցիոն «կռվախնձոր» է դարձել. «Հրապարակ»

09:50, չորեքշաբթի, 28 մարտի, 2018 թ.
Բարձրագույն կրթության մասին օրենքը ներկոալիցիոն «կռվախնձոր» է դարձել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Բարձրագույն կրթության մասին բազմաչարչար օրենքը ներկոալիցիոն «կռվախնձոր» է դարձել։ Չնայած ՀՀԿ-ականները ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանի ներկայացրած օրենքը մի քանի դրվագով փոփոխության ենթարկեցին իրենց քիմքին համապատասխան, մասնավորապես՝ բուհերի խորհուրդներն ապաքաղաքականացնելու նախարարի ջանքերն ի դերև ելան, քանի որ Հրայր Թովմասյանի «թեթև» ձեռքով խորհուրդներում որոշվեց ընդգրկել նաև պետական պաշտոնյաներին, 10 անդամ ունեցող խորհրդում 1 պաշտոնյա կլինի, 20 անդամ ունեցողում՝ 2, ինչպես նաև վարչապետն է հաստատելու խորհրդի կազմը, իսկ ուսխորհրդի մասնակցությունը ոչ թե 10, այլ 20 տոկոս կլինի։ Բայց կարծիք կա, որ օրենքը կարող է 100 տոկոսով փոփոխության ենթարկվել և դառնալ «աշոտյանական» տարբերակը։ Բանն այն է, որ շուրջ 3 տարի է՝ դեռ ԿԳ նախարարի պաշտոնում Արմեն Աշոտյանի գտնվելու ժամանակներից, քննարկվում է մի «իշխանահաճո» տարբերակ։

ՀՀԿ-ում ամեն ինչ անում են, որպեսզի նախագիծն արմատապես փոխեն։ Դրանով պայմանավորված՝ մարտի 16-ին ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովում նախագիծը քննարկվելուց հետո չմտցրին առաջիկա նիստի օրակարգ։ Խնդրո առարկան, մեր տեղեկություններով, ռեկտորների և ամբիոնի վարիչների կենսաթոշակային տարիքի հարցն է՝ նախագծով առաջարկվում է առավելագույն շեմ՝ 65 տարեկան: Սակայն ՀՀԿ-ն, տեղիք տալով տարեց ռեկտորների, մասնավորապես ԵՊՀ-ի ղեկավարի վրդովմունքին, մտադիր է փոխել այն՝ սահմանային տարիքը դարձնելով ռեկտորի դեպքում՝ 70, ամբիոնի վարիչների՝ 63»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
1985 | 0