Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք խեղդվում ենք, ես քեզ սիրում եմ». հրդեհի հետևանքով ընտանիքին կորցրած կեմերովցին պատմել է կնոջ վերջին խոսքերի մասին

17:35, երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ.
«Մենք խեղդվում ենք, ես քեզ սիրում եմ». հրդեհի հետևանքով ընտանիքին կորցրած կեմերովցին պատմել է կնոջ վերջին խոսքերի մասին

Կեմերովցի Իգոր Վոստրիկովն, ով առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կորցրել է ողջ ընտանիքին, պատմել է կնոջ վերջին խոսքերի մասին: Նա հայտնել է, որ իր կինն այրվող կինոթատրոնից զանգել է իրեն:

«Կինս ասաց, որ իրենց փակել են կինոթատրոնում: Նա օգնություն էր խնդրում: Ցավոք, ես քաղաքում չէի: Մայրս արագ գնացել է կինոթատրոն, ծնկաչոք աղաչել, որպեսզի բացեն դռները, սակայն նրան ասել են, որ այնտեղ ոչ ոք չկա»,- ասել է կեմերովցին:

Վոստրիկովի կինը՝ տեսնելով կրակի մասշտաբները, հրաժեշտ է տվել ամուսնուն: «Իգորյուշկա, մեզ փակել են կինոթատրոնում, մենք խեղդվում ենք, ես քեզ սիրում եմ»,- պատմել է Վոստրիկովը՝ հավելելով, որ այդ խոսքերից հետո նա մի քանի րոպե խոսել է հեռախոսով, սակայն կինն այդպես էլ չի պատասխանել իրեն:

«Газета Кемерово»-ի փոխանցմամբ՝ կնոջ, երեխաների հետ միասին Իգորը կորցրել է նաև քրոջը:

Իգոր Վոստրիկով
Իգոր Վոստրիկով
19884 | 0
Facebook