Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կեմերովոյում այրվող առևտրի կենտրոնի պատուհանից նետված 11-ամյա երեխան գիտակցության է եկել

15:30, երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ.
Կեմերովոյում այրվող առևտրի կենտրոնի պատուհանից նետված 11-ամյա երեխան գիտակցության է եկել

Կեմերովոյի մանկական հիվանդանոցում գիտակցության է եկել 11-ամյա երեխան, ով նետվել էր «Ձմեռային բալ» այրվող առևտրի կենտրոնի պատուհանից, գրում է kp.ru-ն:

Այժմ երեխային անջատել են թոքերի արհեստական օդափոխության սարքից:

«Կեմերովո քաղաքում հրդեհի հետևանքով տուժած 11-ամյա երեխան գիտակցության է եկել: Նա արդեն ինքնուրույն շնչում է: Շփվում է, պատմում տեղի ունեցածի մասին: Ինքնուրույն սնվել է»,- ասել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

11-ամյա տղան, ով նետվել էր այրվող առևտրի կենտրոնի պատուհանից, հրդեհից հետո ամենածանր հիվանդն էր: Նա կրծքավանդակի հատվածում ծանր վնասվածք, ոսկորների կոտրվածք և որովայնի խոռոչի օրգանների վնասվածք էր ստացել: Երկուշաբթի առավոտյան նա գտնվում էր արհեստական կոմայի մեջ, սակայն օրվա վերջում նրա մոտ բժիշկները դրական փոփոխություններ են գրանցել:

28101 | 0
Facebook