Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կեմերովոյի փոխնահանգապետը ծնկաչոք ներողություն է խնդրել

14:45, երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ.
Կեմերովոյի փոխնահանգապետը ծնկաչոք ներողություն է խնդրել

Կեմերովոյի փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլևը ծնկաչոք ներողություն է խնդրել բնակիչներից «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության համար, հաղորդում է РИА Новости-ն:

Ցիվիլևը փորձել է խոսել բարձրախոսով, սակայն նկատելով, որ այն չի աշխատում, ուղիղ դիմել է ցուցարարներին:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել»,- ասել է Ցիվիլևն ու անսպասելի ծնկի եկել: Մի քանի վայրկյան անց նա կանգնել է և ասել. «Նախկինում մարդիկ ծնկի էին գալիս, որպեսզի ներողություն խնդրեն»: Դրանից հետո մարդիկ սկսել են ծափահարել:

Ցիվիլևն առաջարկել է նաև պաշտոնյաներից և զոհվածների հարազատներից բաղկացած աշխատանքային խումբ ստեղծել:

Հիշեցնենք, որ «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 64 մարդ է զոհվել, 13-ը վիրավոր է: Հրդեհի գործով մի քանի ձերբակալված կա:

Կեմերովոյի փոխնահանգապետը ծնկաչոք ներողություն է խնդրել
Կեմերովոյի փոխնահանգապետը ծնկաչոք ներողություն է խնդրել
9487 | 1
Facebook