Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը խոստացել է պատասխանել բոլորին

22:47, երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ.
Ռուսաստանը խոստացել է պատասխանել բոլորին

Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի բոլոր այն երկրների դեմ, որոնք որոշել են արտաքսել ռուս դիվանագետներին: Այս մասին «Россия 1»-ի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այն, ինչ այսօր տեսանք, իհարկե, պատասխան կստանա: Յուրաքանչյուր երկրի համար համապատասխան միջոց կձեռնարկվի. և՛ դիվանագետներին արտաքսելու, և՛ ռուսական հյուպատոսությունը փակելու մասով»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն փակել էր Սիեթլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև արտաքսել 60 ռուս դիվանագետի: Բացի այդ, եվրոպական մի շարք երկրներ միաժամանակ հայտարարել էին ռուս դիվանագետներին արտաքսելու մասին:

Զախարովայի խոսքով՝ տեղի ունեցածը «բացարձակ համընդհանուր և արդեն ոչնչով չքողարկվող ռուսաֆոբ քարոզարշավ է»:

6253 | 0
Facebook