Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կեմերովոյում զոհվածների մարմինները հարազատներին են հանձնում «գաղտնիությունը պահպանելու մասին փաստաթղթի» ստորագրությունից հետո

22:00, երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ.
Կեմերովոյում զոհվածների մարմինները հարազատներին են հանձնում «գաղտնիությունը պահպանելու մասին փաստաթղթի» ստորագրությունից հետո

Կեմերովոյում առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների մարմինները հարազատներին են հանձնում «գաղտնիությունը պահպանելու մասին փաստաթղթի» ստորագրությունից հետո:

Այդ տեղեկությունն ակտիվորեն քննարկվել է սոցցանցերում:

«Նմանատիպ փաստաթղթի ստորագրումը նախատեսված է քրեաընթացակարգային օրենսդրությունով և բխում է, առաջին հերթին, տուժածների շահերից»,- Gazeta.ru-ին ասել են ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունում:

Միևնույն ժամանակ, ՌԴ ՔԿ-ն նշել է, որ դա խոչընդոտ չի հանդիսանում զոհվածների մարմինների ճանաչման և հանձնման համար:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ճանաչվել են 23 զոհվածների մարմիններ:

6669 | 0
Facebook