Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վորոնեժում վթարի հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին մահացել է

16:25, երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ.
Վորոնեժում վթարի հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին մահացել է

ՌԴ Վորոնեժի մարզում հայկական համարանիշներով ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած ՀՀ քաղաքացին հիվանդանոցում մահացել է: Այս մասին ТАСС-ին ասել է Պավլովսկի շրջանի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Կորոլյուկը:

«Տղամարդն ուրբաթ տեղափոխվել է շտապօգնության №10 հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Վիրավորները 4-ն են: Մեկը վերակենդանացման բաժանմունքում է, 3-ը՝ վնասվածքաբանության բաժանմունքում: Նրանցից երկուսն այսօր կամ վաղը դուրս կգրվեն»,- ասել է Կորոլյուկը:

6610 | 0
Facebook