Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մեծ Բրիտանիային անակնկալ է սպասվում». ՌԴ ԱԳՆ

10:45, երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ.
«Մեծ Բրիտանիային անակնկալ է սպասվում». ՌԴ ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները «Սկրիպալի գործում» սև փիառի հնարքներ են օգտագործում, ինչպես նաև զբաղվում սադրանքներով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Россия-1» հեռուստաալիքի եթերում:

«Նրանք չեն կարողանում պաշտպանել իրենց տեսակետը, այդ իսկ պատճառով անցել են հակագովազդի և համաշխարհային մասշտաբի սև փիառի: Կասեի ավելին՝ դա լայնամասշտաբ արկածախնդրություն է»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ մոտ ժամանակները Լոնդոնին «անակնկալ» է սպավում՝ Ռուսաստանին հիտլերյան Գերմանիայի հետ համեմատելու համար:

«Մենք անակնկալ ունենք բոլոր նրանց համար, ովքեր բավարար խիղճ կամ հանդգնություն ունեն զուգահեռներ անցկացնել Ռուսաստանի և Երրորդ ռեյխի միջև»,- հավելել է նա:

8112 | 0
Facebook