Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արոնյանն ընթանում է հավակնորդների մրցաշարի վերջին հորիզոնականում

02:20, կիրակի, 25 մարտի, 2018 թ.
Արոնյանն ընթանում է հավակնորդների մրցաշարի վերջին հորիզոնականում

Բեռլինում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրը։ Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի հետ։ Տուրի կենտրոնական պարտիայում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինը հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանային՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։

Տուրի պարտիաներն ավարտվեցին հետևյալ հաշիվներով՝

Գրիշչուկ - Արոնյան՝ 1/2։1/2

Մամեդյարով - Դին Լիրեն՝ 0։1

Կրամնիկ - Սո՝ 1/2։1/2

Կարյակին - Կարուանա՝ 1։0


     Մրցաշարային աղյուսակը՝ 12-րդ տուրից հետո

1․ Սերգեյ Կարյակին՝ 7 միավոր

2․ Ֆաբիանո Կարուանա՝ 7 միավոր

3․ Շախրիյար Մամեդյարով՝ 6,5 միավոր

4․ Դին Լիրեն՝ 6,5 միավոր

5․ Ալեքսանդր Գրիշչուկ՝ 6,5 միավոր

6․ Վլադիմիր Կրամնիկ՝ 5,5 միավոր

7․ Ուեսլի Սո՝ 5 միավոր

8․ Լևոն Արոնյան՝ 4 միավոր

3325 | 0
Facebook