Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կփորձենք շտկել սխալները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն՝ Էստոնիայի դեմ խաղի մասին

00:15, կիրակի, 25 մարտի, 2018 թ.
«Կփորձենք շտկել սխալները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն՝ Էստոնիայի դեմ խաղի մասին

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան - Էստոնիա ընկերական հանդիպումից հետո մեր հավաքականի ֆուտբոլիստներն ամփոփեցին խաղը։

Գևորգ Ղազարյան․ «Ուրախ եմ՝ հավաքական վերադառնալու համար։ Շատ էի կարոտել այս ամսենը։ Կամաց-կամաց կգամ լավագույն մարզավիճակիս, այս խաղերն էլ կօգնեն այդ հարցում։ Այսօր չխաղացինք այնպես, ինչպես ծրագրել էինք: Միջին մակարդակի խաղ ցույց տվեցինք՝ ո՛չ ձախողում էր, ո՛չ էլ մեր լավագույն խաղը: Շատ էր խոտանը: Կփորձենք հաջորդ խաղում շտկել սխալները: Վաղվանից կսկսենք նախապատրաստվել Լիտվայի հետ խաղին»։

Ռումյան Հովսեփյան․ «Իսկապես լավ հանդիպում անցկացրինք: Ընդհանուր առմամբ բաց խաղ էր ընթանում: Կարող էինք հաղթել, լավ պահեր ունեինք, ափսոս, որ վերջնամասում չկարողացանք գոլ խփել: Գործում էինք երկու հենակետային կիսապաշտպանով, ուղղակի Արտյոմ Սիմոնյանն ավելի շատ էր միանում գրոհներին: Թիմը շատ լավ է համագործակցում»։

Կամո Հովհաննիսյան․ «Լարված խաղ ստացվեց: Տակտիկական փոփոխություններ էինք արել, փորձարկումներ: Ինչ-որ բանը ստացվեց, ինչ-որ բանը՝ ոչ: Պահեր ունեինք, կարող էինք օգտագործել և հաղթել, բայց խաղն ավարտվեց ոչ-ոքի և, երևի, դա էր ճիշտ: Առաջիկա խաղին կհասցնենք վերականգնվել: Մնում է դուրս գանք դաշտ, խաղանք և հաղթենք: Հուսանք՝ կհաղթենք հաջորդ խաղում»:

Գագիկ Դաղբաշյան․ «Անընդհատ փորձում էինք, տակտիկապես փորձարկումներ ենք անում՝ Ազգերի լիգայի խաղերին նախապատարստվելու համար: Պաշտպանությունում նույնպես լավ խաղացինք ու կոպիտ սխալներ թույլ չտվեցինք: Մրցակիցը ֆիզիկապես ամուր թիմ էր, բարձրահասակ, պինդ խաղացողներ ունեն: Լավ տպավորություն թողեցին»։

Նորբերտո Բրիասկո Բալեկյան․ «Շատ ուրախ եմ, որ հավաքականում խաղալու հնարավորություն ունեցա։ Պահեր կային, որ կարող էի գոլով ավարտել։ Պետք է շատ աշխատենք, որպեսզի կարողանանք հետագայում ավելի լավ ելույթներ ունենալ։ Հավաքականը շատ լավ ֆուտբոլիստներով է համալրված, Հենրիխը մեծ ֆուտբոլիստ է, ուրախ եմ նման թիմում լինելու համար։ Թիմում ինձ շատ լավ ընդունեցին, շատ են օգնում, թեև իսպաներենին չեն տիրապետում։ Ընդհանուր ինձ լավ եմ զգում, բայց կա ժամային գրաֆիկի զգալի փոփոխություն, բայց նորմալ է»։

3655 | 0
Facebook