Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դժվար հանդիպում ստացվեց». Մխիթարյան

22:50, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
«Դժվար հանդիպում ստացվեց». Մխիթարյան

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան - Էստոնիա ընկերական հանդիպումից հետո մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ամփոփեց մեր թիմի խաղը.

«Մի քիչ դժվար հանդիպում ստացվեց: Սկզբից լավ չէինք խաղում, լավ չէինք համագործակցում, հետո կարգավորեցինք խաղը: Երկրորդ խաղակեսը վատ սկսեցինք, իսկ երբ գտանք խաղն, արդեն ուշ էր: Վա՞տ եղանակային պայմաններ էին: Ֆուտբոլ է, ամեն ինչ լինում է: Ոչ միայն մեզ համար էր քամի, նաև՝ մրցակցի: Առաջին կեսում քամին մեզ էր խանգարում, իսկ երկրորդում՝ մրցակցին: Կարծում եմ՝ նորմալ հաշիվ գրանցվեց»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Խոսելով Լիտվայի հետ առաջիկա խաղի մասին՝ Մխիթարյանը նշեց․ «Դեռ վերականգնողական փուլ պետք է անցնենք և թարմ ուժերով խաղանք Լիտվայի դեմ: Դեռ չենք ուսումնասիրել լիտվացիների խաղը, մարտավարություն չենք որոշել, բայց հույս ունեմ՝ այդ խաղն ավելի լավ կստացվի»։

4481 | 0
Facebook