Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԿԸՀ նախագահը պարգևատրվել է Հայաստանի վաստակավոր նկարչի մեդալով». համացանցը քննարկում է Մուկուչյանի պարգևը

21:30, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
«ԿԸՀ նախագահը պարգևատրվել է Հայաստանի վաստակավոր նկարչի մեդալով». համացանցը քննարկում է Մուկուչյանի պարգևը

Սերժ Սարգսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Տոլիկի Մուկուչյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Այս պարգևատրումը ևս քննարկման թեմա է դարձել համացանցում: «Իշխանության բռնազավթման գործում անուրանալի ու անգնահատելի ներդրման համար»,- գրել է լրագրող, քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը:

«ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարգևատրվել է Հայաստանի վաստակավոր նկարչի մեդալով»,- շարունակել է «Անկախ Հայաստան» անվանումով ֆեյսբուքյան օգտատերը:

9472 | 2
Facebook