Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԻՆ-ը 56 ահազանգ է ստացել քամու հասցրած վնասների մասին

20:35, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
ԱԻՆ-ը 56 ահազանգ է ստացել քամու հասցրած վնասների մասին

Մարտի 24-ի ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունում գրանցվել է քամուց վնասների 56 ահազանգ, որոնցից 20-ը Երևանում, 7-ը՝ Արագածոտնի մարզում, 6-ը՝ Արարատի, 2-ը՝ Արմավիրի, 5-ը՝ Կոտայքի, 2-ը՝ Գեղարքունիքի, 9-ը՝ Լոռու, 4-ը՝ Շիրակի և 1-ը՝ Տավուշի մարզերում:

5 դեպքում վնասվել են ծառեր, 46 դեպքում՝ շինությունների տանիքներ, 3 դեպքում՝ շինությունների կոնստրուկցիոն տարրեր, 3 դեպքում՝ այլ իրեր: Ընդհանուր վնասվել է 5 ավտոմեքենա:

5413 | 0
Facebook