Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կարող էր ավելի լավ լինել, բայց, միևնույնն է, գոհ եմ». Արթուր Պետրոսյան

20:30, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
«Կարող էր ավելի լավ լինել, բայց, միևնույնն է, գոհ եմ». Արթուր Պետրոսյան

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան - Էստոնիա ընկերական հանդիպումից հետո տեղի ունեցավ հետխաղյա մամուլի ասուլիսը։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն, ամփոփելով մեր թիմի խաղը, նշեց․
     «Բավականին փորձարկումներ արեցինք: Չհաշված մի քանի պահ, միասնական գործեցինք: Կարող էր ավելի լավ լինել, բայց, միևնույնն է, գոհ եմ: Նորեկից՝ Նորբերտոյից մեծ սպասելիքներ չունեի, քանի որ խաղային պրակտիկա չուներ: Շատ լավ խաղացող է, լավ անձնավորություն, հուսամ՝ օգուտ կտա թիմին: Չէինք կարող եզրափակել գրոհները, մինչ այդ համեմատաբար ամեն ինչ ստացվում էր: Վատն այն է, որ որակն ինձ այս պահի համար չի բավարարում: Կվերլուծենք, կփորձենք փոխել խաղի որակը: Հուսով եմ նաև, որ Դավիդ Յուրչենկոն կմիանա թիմին և կխաղա առաջին համարով»,- Պետրոսյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

5227 | 0
Facebook