Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

09:05, կիրակի, 25 մարտի, 2018 թ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Մարտի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Ժամը 11.00-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:

Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Ըստ Ավետարանի՝ Քրիստոս Երուսաղեմ մտավ ավանակին նստած, իսկ ժողովուրդը նրան դիմավորեց որպես թագավոր: Մարդիկ իրենց հագուստներն ու արմավենու ճյուղերն էին փռում Քրիստոսի ոտքերի տակ: Մանուկները փառաբանում էին Տիրոջը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է Մանուկների օրհնության օր: Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Մանուկների օրհնության կարգ:

7999 | 0
Facebook