Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

16:40, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

Իրանի ԱԳՆ-ն սադրիչ և անօրինական է անվանել երեկ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից մի խումբ իրանցիների նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Tasnim գործակալությանը:

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն չի կարողանա նման հնարքներն օգտագործել Իրանի ժողովրդի գիտական առաջընթացը կանգնեցնելու համար»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

Նրա խոսքով՝ Վաշինգթոնը հիմնավոր պատճառներ չունի նման քայլ ձեռնարկելու համար, և տվյալ որոշումը ցույց է տալիս Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի իշխող էլիտայի թշնամությունը:

ԱՄՆ ֆիննախի նոր պատժամիջոցային ցուցակում էին հայտնվել իրանցի 10 քաղաքացիական անձինք և մեկ իրանական կազմակերպություն: Վերջինները կասկածվում են կիբերհանցագործությունների իրականացման համար:

4585 | 0
Facebook