Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այն խնդիրը, որը դրված է այսօր, իշխանության հարատևությունը կանխելն է». Ալեք Ենիգոմշյան

16:13, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
«Այն խնդիրը, որը դրված է այսօր, իշխանության հարատևությունը կանխելն է». Ալեք Ենիգոմշյան

«Որքան ակտիվ քաղաքացիների մասնակցությունը մեծանա, այնքան ակնկալիքները կմեծանան: Հույս ունեմ՝ քաղաքացիների թիվը կշատանա այս պայքարի:

Այն խնդիրը, որը դրված է այսօր՝ իշխանության հարատևությունը կանխելն է: Անգամ եթե դա ապրիլին իրականություն չդառնա, չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է: Այս շաբաթների պայքարի մոբիլիզացիան վստահ եմ, նոր թափ է տալու պայքարին»,- «Մերժիր Սերժին» երթի ժամանակ ասաց «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Ընդդիմադիր ուժի պառակտվածությունն արդյոք խանգարող հանգամանք չէ՞, հարցին էլ Ենիգոմշյանը պատասխանեց. «Մեր մասնակցությունն այս երթին նշանակում է, որ այստեղ համերաշխություն կա: «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ն՝ ինքն անընդհատ կոչ է անում և շփումների մեջ է տարբեր ուժերի հետ և նաև Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագրի» հետ: Մեր ցանկությունն է, որ համախմբում լինի, ինչին ես դրական եմ վերաբերվում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ բոլոր այն ուժերը, որոնք իսկապես ուզում են «էական գործունեություն ծավալել», ապա պետք է համախմբվեն:

Ա. Ենիգոմշյանը նշեց, որ «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ը ոչ մի անգամ բռնությամբ գործ չի արել, ինչը բավարար է, որպեսզի ուժերը համախմբվեն:

Հիշեցնենք՝ «Փոխելու ենք» նախաձեռնությունն այսօր իրականացրել է «Մերժիր Սերժին» կարգախոսով իրազեկման երթ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:

3183 | 0
Facebook