Ֆրանսիայի հարավում հարձակում իրականացրած անձի անչափահաս ընկերը ձերբակալվել է ահաբեկչի հետ հանցավոր կապ ունենալու համար, հաղորդում է FranceInfo-ն:
Նշվում է, որ նման մեղադրանքով ավելի վաղ ձերբակալվել էր ահաբեկչի 18-ամյա ընկերուհին:
Հարձակում գործած 26-ամյա մարոկացին իրեն «ԴԱԻՇ-ի զինվոր» էր անվանել:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել 16 մարդ: