Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ա լիգա. «Արցախ»-ը եզրափակչում է

15:20, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Ա լիգա. «Արցախ»-ը եզրափակչում է

Ա լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում, «Արցախ»-ը սեփական հարկի տակ 90-88 հաշվով հավասար և լարված պայքարում հաղթանակի հասավ «Ուրարտու»-ի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Արագադ Աբրամյանը («Ուրարտու»), ով վաստակեց 32 միավոր, 10 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:

«Արցախ»-ը եզրափակչում ուժերը կչափի ՖԻՄԱ- «Արթիկ» զույգի հաղթողի հետ:

ՖԻՄԱ- «Արթիկ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին՝ ժամը 19:00-ին՝ օլիմպավանում: Այս թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է «Արթիկ»-ի հաղթանակով, որտեղ նա սեփական մարզադահլիճում առավելության է հասել մրցակցի նկատմամբ 111։87 հաշվով:

Հիշեցնենք, որ հանդիպման գլխավոր մրցավարն էր ՀԲՖ նախագահ, միջազգային կարգի մրցավար ՝ Հրաչյա Ռոստոմյանը:Նրան օգնում էին Հարություն Եսայանն ու Դավիթ Կիխյանը:

2464 | 0
Facebook