Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մերժիր Սերժին». երթ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության

14:50, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
«Մերժիր Սերժին». երթ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության

«Փոխելու ենք» նախաձեռնությունն այս պահին իրազեկման երթ է անցկացնում Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռանալու պահանջով: Կարգախոսն է՝ «Մերժիր Սերժին»:

Իրազեկման ակցիային մասնակցում են երիտասարդական խմբերը՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ:

«Այսօրվա մեր միջոցառման հիմնական նպատակը մարդկանց իրազեկելն է, կողք կողքի կանգնելը, որ չենք հանդուրժում Սերժի ու իր հանրապետականների կամակորությունները, չենք հանդուրժելու երկիրը կործանելու այս քաղաքականությունը, ուստի վանկարկում ենք՝ «Սերժիկ, հեռացի՛ր»»,- հայտարարեց Դ. Սանասարյանը:

Նշենք, որ բողոքի երթին չեն հետևում ոստիկանության ներկայացուցիչները:

ուղիղ միացումն՝ «Ազատության»
8033 | 1
Facebook