Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եկատերինբուրգում քանդել են քաղաքի խորհրդանիշը համարվող հեռուստաաշտարակը (տեսանյութ)

14:45, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Եկատերինբուրգում քանդել են քաղաքի խորհրդանիշը համարվող հեռուստաաշտարակը (տեսանյութ)

Եկատերինբուրգում քանդել են հեռուստաաշտարակը, որը քաղաքի բնակիչները համարում էին քաղաքի խորհրդանիշը: Հեռուստաաշտարակի շուրջ տարածքն իրավապահները շրջափակել էին: 220 մետր բարձրություն ունեցող հեռուստաաշտարակի քանդմանն ականատես են եղել հարյուրավոր տեղաբնակներ:

Վաղ առավոտյան անվտանգության ապահովման համար տարհանվել էին մոտակա շենքերի բնակիչները:

Տեղական ժամանակով ժամը 08:30-ին նախազգուշացման առաջին ազդանշանն է հնչել, 09:00 և 09:10-ին՝ ևս երկուսը: Իսկ 4 րոպե անց երրորդ ազդանշանից հետո պայթյուն է լսվել, և աշտարակը փլուզվել է բնակիչների աչքի առջև:

6993 | 0
Facebook