Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արագածոտնի մարզում էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին. 63 ոչխար սատկել է

12:45, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Արագածոտնի մարզում էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին. 63 ոչխար սատկել է

Մարտի 23-ին` ժամը 10.30-ի սահմաններում, Քարակերտ-Արտենի ճանապարհի 2.799 կմ-ին՝ ՊԿ-5 հատվածում, էլեկտրագնացքը մխրճվել է ոչխարի հոտի մեջ. 63 ոչխար սատկել է:

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, մարտի 23-ին «Հարավկովկասյան երկաթուղի» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 2.799 կմ ՊԿ-5 հատվածում թիվ 1205 էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 10։30-ի սահմաններում նշված հատվածում էլեկտրագնացքը բախվել է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Անդրանիկ Բրոյանին պատկանող ոչխարի հոտին, ինչի հետևանքով 63 հատ ոչխար սատկել է։

Ոչխարները արածեցնելիս է եղել Ալագյազ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Մրազ Ալոյանը։

4611 | 0
Facebook