Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր կողմից փոքրոգություն կդիտվի աշխատանքից ապօրինի ազատված դասախոսներին չհանդիպելը». Անահիտ Բախշյանի արձագանքը՝ Գ. Համբարյանի գրառմանը

14:15, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
«Ձեր կողմից փոքրոգություն կդիտվի աշխատանքից ապօրինի ազատված դասախոսներին չհանդիպելը». Անահիտ Բախշյանի արձագանքը՝ Գ. Համբարյանի գրառմանը

«Այսօր՝ ժամը 14.00-ին,Շիրակի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի ընդլայնված նիստն է: Սակայն հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը, կարծես թե, չի ցանկանում հանդիպել մեզ հետ»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը, ով հեռացվել է աշխատանքից:

Գ. Համբարյանի գրառմանն արձագանքել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը. «Պարոն Ցոլակյան, Ձեր կողմից փոքրոգություն կդիտվի աշխատանքից ապօրինի ազատված դասախոսներին չհանդիպելը, Դուք ի պաշտոնե հարկադրված եք հանդիպել նրանց հետ, որպեսզի օբյեկտիվորեն վերլուծելու հնարավորություն ունենաք։ Բարեկամաբար խնդրում եմ Շիրակի ուսանողներին վերադարձնել իրենց կողմից ընդունված դասախոսներին, մենք իրավունք չունենք թույլ տալ այդպիսի «շռայլություն»։

Հիշեցնենք՝ Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանին ազատել են աշխատանքից: Նա իր հարցազրույցներում հայտնել է, որ որոշումը կայացրել է բուհի էթիկայի հանձնաժողովը, բայց այս ամենի թիկունքում կանգնած են համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը և ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

2899 | 1
Facebook