Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն արգելել է տրանսգենդերներին ծառայել բանակում

17:05, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Թրամփն արգելել է տրանսգենդերներին ծառայել բանակում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակում տրանսգենդերների ծառայությունն արգելող հրամանագիր է ստորագրել, հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչներին:

Հրամանագրում ասվում է, որ «գենդերային դիսֆորիա» ախտանիշ ունեցող զինվորներին լուրջ բուժօգնություն է հարկավոր, այն «զգալի ռիսկ է ներկայացնում պաշտպանունակության համար»:

Հեռուստաալիքը նշում է, որ տրանսգենդերների մասին որոշման համար Թրամփն օգտվել է ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսի խորհուրդներից: Թրամփը 2017թ. հայտնել էր, որ պատրաստվում է փոփոխել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի որոշումը, որով տրանսգենդերներին թույլատրվում էր ծառայել բանակում:

7772 | 0
Facebook