Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինական հեռուստատեսությունում արգելել են ծիծաղել և կատակել

13:15, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Չինական հեռուստատեսությունում արգելել են ծիծաղել և կատակել

Չինաստանի իշխանություններն արգելել են հումորային տեսահոլովակներն ու գեղարվեստական ստեղծագործությունների նմանակումները: Արգելքն անդրադարձել է թե հեռուստատեսության, թե բլոգերների վրա, հաղորդում է Sounth China Morning Post-ը:

Չինացի պաշտոնյաների խոսքով՝ նման մոտեցումը «խաթարում է սոցիալական հիմնական սկզբունքներն» ու կարող է խոչընդոտել երկրի ղեկավար Սի Ցզինփինի հեղինակությանը:

Փաստաթղթի համաձայն՝ մամուլին, տպագիր գործունեությանը, ռադիոյին, կինոյին և հեռուստատեսությանն արգելվում են տեսագրությունները, որոնք «աղավաղում, ծաղրում են դասական գրական և գեղարվեստական ստեղծագործությունները»:

Նշվում է, որ Չինաստանում հայտնի JustXiait բլոգերների թիմն արդեն կամավոր հեռացրել է ծաղրող հոլովակները:

7623 | 0
Facebook