Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սերժ Սարգսյանը չի կարող իշխանությունից հեռանալ առանց իր կյանքի և ունեցվածքի ապահովության հուսալի երաշխավորների». Ոսկան Սարգսյան

12:15, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
«Սերժ Սարգսյանը չի կարող իշխանությունից հեռանալ առանց իր կյանքի և ունեցվածքի ապահովության հուսալի երաշխավորների». Ոսկան Սարգսյան

Հայաստանում շատերը չհասկացան Սերժ Սարգսյանի հարցազրույցի այն միտքը, որ վարչապետ դառնալուց հետո ինքը նոր կադրեր է դաստիարակելու: Սերժ Սարգսյանը չի կարող իշխանությունից հեռանալ առանց իր կյանքի և ունեցվածքի ապահովության հուսալի երաշխավորների, քանզի Հայաստանում իշխանությունը կորցնողը շատ բան է կորցնում: Հիմա այդպիսի դեմքեր ՀՀԿ-ում չկան, որովհետև կամ նրանք հավատարիմ լինելու առումով անհուսալի են, կամ որպես քաղաքական գործիչ՝ չկայացած: Սակայն ի՞նչ երաշխիք կա, որ այն, ինչ անցած 10 տարում Սերժ Սարգսյանին չի հաջողվել, կստացվի առաջիկա 4-5 տարում:

4454 | 1
Facebook