Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞վ է կախաղան բարձրացվելու հրապարակում. «Ժամանակ»

10:40, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Ո՞վ է կախաղան բարձրացվելու հրապարակում. «Ժամանակ»

«Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. ինչքան մոտենում է ապրիլի 9-ն, այնքան Ազատության հրապարակում պակասում է միտինգավորների թիվը: «Հանուն Հայաստան պետության» ճակատի առաջին հանրահավաքին եկել էր 300 մարդ, անցած շաբաթ` 200, այսօր` ավելի քիչ: Սա առնվազն խոսում է այն մասին, որ մեր հասարակությունը բացարձակ անտարբեր է նույնիսկ աղմկահարույց դատավարությունների հանդեպ, այլապես` Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավճռից հետո հրապարակում հավաքվածների թիվը գոնե կշատանար: Բայց ինչքան պակասում է մարդկանց թիվը, այնքան ավելի ագրեսիվ ու հավակնոտ են դառնում հռետորների ելույթները: Ճակատի անդամ Դավիթ Սանասարյանն ասել է, թե խորհրդակցությունների, բանակցությունների մեջ են տարբեր ուժերի հետ, որպեսզի «հրապարակում ասեղ գցելու տեղ չլինի»:

Հրապարակ լցնելու հնացած բանաձև է, որովհետև քաղաքական բանակցություններն ու կոնսուլտացիաները ոչինչ չեն տալիս, մանավանդ, եթե «յոթ դռների» հետևում «հեղափոխական» ծրագրեր են մշակում լուսանցքում հայտնված քաղաքական ուժերը. զրոների գումարից երբեք դրական թիվ չի ստացվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5650 | 1
Facebook