Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են ռուս դիվանագետներին արտաքսելու՝ եվրոպական 20 երկրի ծրագրերի մասին

11:40, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են ռուս դիվանագետներին արտաքսելու՝ եվրոպական 20 երկրի ծրագրերի մասին

Եվրոպական մինչև 20 երկիր մտադիր է արտաքսել ռուս դիվանագետներին՝ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի առնչության պատճառով, գրում է բրիտանական Times պարբերականը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ «արտաքսումների աննախադեպ փուլը» կսկսվի երկուշաբթի՝ մարտի 26-ից: Այդ օրը 4 շաբաթով հետ կկանչվի Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը:

Պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրին, հայտնում է, որ նման մտադրություններ ունեն Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իռլանդիան, Նիդերլանդները, Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Լատվիան և Լիտվան:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ անդամ երկրներին է ներկայացրել ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի առնչության մասին ապացույցները: Բացի այդ,

Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները կարծիք էին հայտնել, որ ՌԴ-ում ԵՄ դեսպանին հետ կանչելուց բացի՝ անհրաժեշտ է հավելյալ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ:

7428 | 0
Facebook