Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սենսացիոն արդյունքներ՝ գեղասահքի աշխարհի առաջնությունում․ Զագիտովան և Կոստները մնացին առանց մեդալների

01:55, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Սենսացիոն արդյունքներ՝ գեղասահքի աշխարհի առաջնությունում․ Զագիտովան և Կոստները մնացին առանց մեդալների

Իտալիայի Միլան քաղաքում ընթացող գեղասահքի 2018 թվականի աշխարհի առաջնության շրջանակներում ավարտվեց կանանց պայքարը մենասահքում։ Ազատ ծրագրում սենսացիոն արդյունքներ գրանցվեցին։ Օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Ալինա Զագիտովան և կարճ ծրագրից հետո առաջատար Կարոլինա Կոստները մնացին առանց մեդալների։ Զագիտովան համագումարում 5-րդն է, Կոստները՝ 4-րդը։ Աշխարհի չեմպիոն հռչակվեց Կանադան ներկայացնող Քեյթլին Օսմոնդը։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրեցին ճապոնուհիներ Վակաբա Հիգուչին և Սատոկո Միյահարան։

Քեյթլին Օսմոնդ
Վակաբա Հիգուչի
Սատոկո Միյահարա
Կարոլինա Կոստներ
Ալինա Զագիտովա
Գեղասահքի աշխարհի առաջնություն․ կանայք
Գեղասահքի աշխարհի առաջնություն․ կանայք

6515 | 0
Facebook