Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հրդեհը գնալով կատաղում է, բոլորիդ օգնության կարիքը կա». խոշոր հրդեհ՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, դրա դեմ պայքարում են կամավորները

01:50, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
«Հրդեհը գնալով կատաղում է, բոլորիդ օգնության կարիքը կա». խոշոր հրդեհ՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, դրա դեմ պայքարում են կամավորները

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել, որը դեռևս չի հաջողվել հանգցնել։ Հրդեհի մասին ահազանգում է «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան խումբը, որը հանդես է եկել կոչով. «Դիլիջան ազգային պարկի «Ստրելբիշի» վերևի տարածքն է վառվում ու քիչ-քիչ մոտենում է անտառին: Արդեն հատուկենտ ծառեր տուժել են: Բարձրացեք վերև, եկեք վիզ դնենք միասին ու հանգցնենք... Էս պահին (կեսգիշերի դրությամբ) կրակի դեմն ընդամենը 6 հոգի են: Մենակ ծառ կտրելո՞ւց եք ուժեղ: Հելեք փրկեք ձեր անտառները»,- ասվում է խմբի հայտարարության մեջ:

11540 | 0
Facebook