Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հաղթանակն իմ ԴՆԹ-ում է, այստեղ եմ՝ նույն նպատակով». Իբրահիմովիչը՝ «Լոս Անջելես Գելեքսի»-ի ֆուտբոլիստ

00:55, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
«Հաղթանակն իմ ԴՆԹ-ում է, այստեղ եմ՝ նույն նպատակով». Իբրահիմովիչը՝ «Լոս Անջելես Գելեքսի»-ի ֆուտբոլիստ

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարիերան կշարունակի MLS-ում՝ «Լոս Անջելես Գելեքսի» ակումբում։ Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական էջը:

«Որոշել եմ պայմանագիր կնքել «Գելեքսի»-ի հետ, քանի որ համարում եմ, որ դա ինձ համար համապատասխան վայր է։ Ես շատ բան կարող եմ տալ ակումբին, որը լավագույնն է ԱՄՆ-ում։ Ուզում եմ հնարավորինս շատ նվաճումներ ունենալ թիմի հետ։ Ուր էլ եկել եմ, միշտ հաղթել եմ։ «Լոս Անջելես Գելեքսի» եմ տեղափոխվում նույն նպատակով։ Կարծում եմ՝ հաղթանակն իմ ԴՆԹ-ում է։ Ես նվաճում եմ բոլոր տիտղոսները։ Դա ոչ հաջողությունն է, ոչ էլ որոշակի պահը, միայն ես եմ։ Հույս ունեմ՝ դա կլինի նաև կարիերայիս նոր փուլում։ Այլ վայր, բայց նույն Զլատանը»,- նշել է հարձակվողը։

3545 | 0
Facebook