Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սավչենկոյին 2 ամսով կալանավորել են

22:20, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
Սավչենկոյին 2 ամսով կալանավորել են

Կիևի Շևչենկոյի շրջանային դատարանն Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացրել՝ նրան կալանավորելով 59 օրով՝ մինչև 2018թ. մայիսի 20-ը, հաղորդում է Интерфакс-ը:

Որոշումը մոտ մեկ ժամվա ընթացքում ընթերցել է դատավոր Եվգենի Սիդորովը:

«Հաշվի առնելով կասկածյալի անձի մասին տվյալները, պատժի ծանրությունը, որն սպառնում է նրան մեղքի ընդունման դեպքում...դատարանը որոշում ընդունեց Սավչենկոյի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքի տակ պահելը: Դատարանը նաև բավարար հիմքեր չի գտել նրա նկատմամբ մեղմացուցիչ հանգամանքների կիրառման համար»,- ասել է դատավորը:

Նշենք, որ Սավչենկոյին մեղադրում են Ուկրաինայի խորհրդարանի շենքում ահաբեկչություն նախապատրաստելու համար: Սավչենկոն խոստովանել է, որ Դոնբասից զենք է դուրս բերել և կառավարության ոչնչացման ծրագրեր է գծել, սակայն հայտարարել է, որ «իր գլխավոր նպատակն էր ապացուցել իշխանություններին, որ իրենք ևս հասարակ մահկանացու են»:

5072 | 0
Facebook