Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սարատովի ավիաուղիները» դադարեցրել են դեպի Երևան չվերթները

21:20, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
«Սարատովի ավիաուղիները» դադարեցրել են դեպի Երևան չվերթները

«Սարատովի ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է Սարատովից Երևան մեկնող «6В-2922» ամենշաբաթյա չվերթի չեղարկման մասին:

Այս մասին հաղորդում է «Взгляд-инфо»-ն՝ վկայակոչելով ընկերությունից SMS-հաղորդագրություն ստացած ուղևորներին:

Հաղորդագրության համաձայն՝ չեն իրականացվի մարտի 27-ից մինչև հոկտեմբերի 23-ը դեպի Երևան չվերթները (նախկին դեպի Հայաստան ինքնաթիռները մեկնում էին հինգշաբթի օրերին):

«Взгляд-инфо»-ի տեղեկությունների համաձայն՝ ուղևորներից մեկը չի կարողացել վերադառնալ Երևանից, և նախապես գնված տոմսի դիմաց գումարը նրան չի վերադարձվել:

Սարատովի օդանավակայանում պարբերականին հայտնել են, որ հաստատում են մինչև հոկտեմբերի չվերթների դադարեցումը, սակայն, միևնույն ժամանակ, նշել են, որ կարելի է ձևակերպել գումարի վերադարձը:

6618 | 0
Facebook