Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թերեզա Մեյն Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի առնչության մասին ապացույցներ է ներկայացրել». Մերկել

20:30, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
«Թերեզա Մեյն Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի առնչության մասին ապացույցներ է ներկայացրել». Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ անդամ երկրներին է ներկայացրել ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի առնչության մասին ապացույցները: Այս մասին նա ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Թերեզա Մեյն «Սկրիպալի գործով» ռուսական հետքի մասին որոշակի ապացույցներ է ներկայացրել մեզ»,- ասել է Մերկելը:

Իր հերթին, Մակրոնը հայտարարել է, որ Սկրիպալի թունավորումը հարված էր եվրոպական երկրների ինքնիշխանությանը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է պատասխան միջոցներ ձեռնարկել:

Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները կարծիք են հայտնել, որ ՌԴ-ում ԵՄ դեսպանին հետ կանչելուց բացի՝ անհրաժեշտ է հավելյալ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ:

9203 | 0
Facebook