Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեզ հետ նստացույց անող երիտասարդի ծնողներին ճնշել են, թե գրի՝ երեխան կորել է». Վ. Ավետիսյան

20:15, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
«Մեզ հետ նստացույց անող երիտասարդի ծնողներին ճնշել են, թե գրի՝ երեխան կորել է». Վ. Ավետիսյան

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև Ազատության հրապարակում նստացույց սկսած ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Ողջունելով «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամներին՝ ասաց. «Մեր նպատակը հայրենիքի փրկությունն է այս իշխանություններից, սրանք հայ չեն: Պարզ օրինակ բերեմ. մի երիտասարդ կա, 18 տարին լրացել է, մեզ հետ նստացույց է անում: Խաբելով, ծնողներին ճնշելով ստիպում են, թե գրի, երեխենք 3 օր կորել ա, չկա... Բռնի ուժով դնում են մեքենան, խփելով տանում են Ապարան, հանձնում ծնողներին: Հետո էլ ծնողներին վախեցնում եմ, թե չմոռանաք, որ շուտով բանակ ա գնալու»:

Այսօրվա հանրահավաքն ավարտվեց: Ճակատի հաջորդ հավաքը տեղի կունենա մեկ շաբաթ հետո՝ մարտի 30-ին, իսկ ապրիլի 9-ից շուրջօրյա հանրահավաքների շարք կսկսեն:

3837 | 0
Facebook