Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանուն Հայաստան պետության» ճակատի առաջարկած իշխանափոխության մոդելը

19:25, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
«Հանուն Հայաստան պետության» ճակատի առաջարկած իշխանափոխության մոդելը

«Հանուն Հայաստան պետության» ճակատի համակագող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ներկայացրեց իշխանափոխության՝ իրենց առաջարկած մոդելը: «Որ պահին ժողովրդի ճնշման ներքո իշխանափոխության հնարավորություն եղավ, պետք է ժամանակոր կառավարություն ստեղծվի, որը պետք է կառավարի 2 տարի՝ ունենալով նպատակ՝ վերականգնել սահմանադրական կարգը: Ժամանակավոր կառավարությունը 3-6 ամսում պետք է նոր Սահմանադրություն ընդունի, այնուհետ պետք է անցկացվեն ընտրություններ, իսկ կեղծարարները գնան պատասխանատվության»,- հայտարարեց նա: Վերջինի համոզմամբ, եթե բոլորը գան համաձայնության, իշխանափոխությունից 1, 1.5 տարի հետո կունենանք նորմալ իշխանություն: «Հենց համոզեցինք, որ ժամանակավոր կառավարությունն է Սերժից հետո լուծումը, այստեղ կլինեն հարյուրավոր, հազարավորներն ու Սերժի հեռացումը չի դառնա ինքնանպատակ»,- հավելեց Բաղդասարյանը:

3690 | 0
Facebook