Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում զոհված պատանդների թիվը հասել է 3-ի

19:15, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
Ֆրանսիայում զոհված պատանդների թիվը հասել է 3-ի

Ֆրանսիայում սուպերմարկետներից մեկում զոհված պատանդների թիվը հասել է 3-ի, հաղորդում է Reuters գործակալությունը: Չարագործը սպանել է առնվազն 3 մարդու, նրանցից երկուսին՝ սուպերմարկետում: Եվս մեկը վիրավոր է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ հարձակում գործած անձին հաջողվել է լիկվիդացնել:

Dailymail-ի հաղորդմամբ՝ հարձակում իրականացրած անձը բղավել է. «Ալլահ Աքբար, ես բոլորիդ կսպանեմ, վրեժ Սիրիայի համար»:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ հրաձիգը 30 տարեկան էր:

8819 | 0
Facebook