Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բռնված գրպանահատին հարիր աճպարարությամբ Սարգսյանը հայտնեց, որ դրժելով պաշտոնական խոստումը, կառչած է մնալու երկրի ղեկավարի պաշտոնից». Ս. Մուրադյան

19:05, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
«Բռնված գրպանահատին հարիր աճպարարությամբ Սարգսյանը հայտնեց, որ դրժելով պաշտոնական խոստումը, կառչած է մնալու երկրի ղեկավարի պաշտոնից». Ս. Մուրադյան

«Ունենք մշակած կոնկրետ գործողություններ՝ կապված առաջիկա օրերի հետ, ելույթների ընթացքում կպարզաբանենք»,- այսօրվա հանրահավաքի մեկնարկին հայտարարեցին «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամները:

Ելույթ ունեցավ ճակատի անդամ Սուսաննա Մուրադյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցին: «Բռնված գրպանահատին հարիր աճպարարությամբ նա հայտնեց, որ դրժելով պաշտոնական խոստումը, կառչած է մնալու երկրի ղեկավարի պաշտոնից: Նրա՝ երրորդ պաշտոնավարման ժամկետի գնալը, հանգեցնելու է Հայաստանի և Ադրբեջանի նույնականացմանն՝ զրկելով մեզ քաղաքակիրթ աշխարհի՝ առանց այդ էլ մսխված վստահության և համակրանքի վերջին փշրանքներից: Ուստի կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին ու սփյուռքի մեր հայրենակիցներին՝ համաժողովրդական ընդվզման: Սարգսյանը պետք է հեռանա, իսկ դրան անխուսափելիորեն հաջորդող հանցավոր ռեժիմի փլուզումից հետո, կկերտենք նոր Հայաստանը: Սերժ Սարգսյանն իր հանցակիցների հետ կկանգնի անկախ դատարանի առջև»,- եզրափակեց նա:

3571 | 1
Facebook