Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սուրիկ Խաչատրյանը վաճառում է ունեցվածքը և պատրաստվում է «քոչել» Հայաստանից

16:15, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
Սուրիկ Խաչատրյանը վաճառում է ունեցվածքը և պատրաստվում է «քոչել» Հայաստանից

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից բացի, ընտանիքին պատկանող գազալցակայաններն է վաճառում նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ դեռ 2017-ից լուրեր էին շրջանառվում, որ միայն Արտաշատում ու հարակից տարածքներում Հովիկ Աբրահամյանն 8 գազալցակայան ունի, որոնք վաճառել է նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին («Յուվեցի Կարո»):

Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանին, ապա, ըստ լուրերի՝ նա վաճառում է Սյունիքում իր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը: Գորիսում նրան պատկանող գազալցակայաններն ու օբյեկտներն արդեն նոր տերեր ունեն:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
10736 | 45
Facebook