Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տուբերկուլյոզ հիվանդությունն աճելու միտում ունի. Հայաստանում այն 33-37% է կազմում». մասնագետ

17:05, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
«Տուբերկուլյոզ հիվանդությունն աճելու միտում ունի. Հայաստանում այն 33-37% է կազմում». մասնագետ

«Տուբեկուլյոզով հիվանդների թիվը 2017թ. վերջին տվյալներով 195 է. նրանք այն մարդիկ են, ովքեր վերադարձել են արտագնա աշխատանքից: Պատկերացրեք, թե ինչպիսի երկրաչափական պրոգրեսիայի հետ գործ ունենք, եթե հաշվենք, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է վարակել միջին հաշվով 5-10 հոգու»,- այս մասին տեղեկացրել է ԱՆ գլխավոր ֆթիզիատոր, «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենի գիտական գծով խորհրդական Լյուբով Նիկոլայան:

Մասնագետը նշել է, որ տուբերկուլյոզն արմատախիլ անելու ճանապարհին դեռևս չհաղթահարված խնդիրներ կան. դա, ըստ նրա, գաղթն է: «Այդ հիվանդությունն աճելու միտում ունի: Վերջին յոթ տարվա ընթացքում այն Հայաստանում աճել է մի քանի անգամ: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում տուբերկուլյոզ հիվանդությունը 33-37 % է կազմում: Յուրաքանչյուր 100 000 բնակչի հաշվարկով տուբերկուլյոզով հիվանդացել է մոտ 23 մարդ, մահացել՝ 1-ը»,- ասել է Լյուբով Նիկոլայան՝ հավելելով, որ նոր հայտնաբերված հիվանդների ընդհանուր թիվը 691 է, ինչը զգալի հարված է հասցնում բուժման արդյունավետությանը:

3849 | 0
Facebook