Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պավլիկ Մանուկյանը Սերժ Սարգսյանի մասին ոչ մի բան չի՞ ասում, ինչի՞ չեն հրապարակում». Նիկոլ Փաշինյան

14:35, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
«Պավլիկ Մանուկյանը Սերժ Սարգսյանի մասին ոչ մի բան չի՞ ասում, ինչի՞ չեն հրապարակում». Նիկոլ Փաշինյան

«Վճիռների հետ կապված՝ ես արդեն ասել եմ, որ դա Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության ստահոդ դատական համակարգի ստահոդ վճիռներն են»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավճռին, ասել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա քաղաքական հաշվեհարդար էր Սերժ Սարգսյանի կողմից:

Պատասխանելով Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանն առնչվող հարցին, որ վերջինը կոչ էր անում Փաշինյանին նետել աղբանոցը կամ քար շպրտել վրեն, Ն. Փաշինյանը հարցադրում արեց. «Ինձ հետաքրքիր է՝ Պավլիկ Մանուկյանը Սերժ Սարգսյանի մասին իր հեռախոսազրույցներում ոչ մի բան չի՞ ասում, ինչի՞ չի ասվում: Ես առաջարկում եմ` Սերժ Սարգսյանի մասին ասվածները հրապարակվեն, հետո նոր կվերադառնանք»:

4773 | 1
Facebook