Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շախմատ. Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը շարունակում են հետապնդել առաջատարներին

14:05, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
Շախմատ. Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը շարունակում են հետապնդել առաջատարներին

Երեկ Վրաստանի Բաթում քաղաքում կայացավ Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրը: Առաջատարներին հետապնդողների խմբում ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ: Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց Անտոն Դեմչենկոյի հետ, իսկ Մարտիրոսյանը միավորը կիսեց Գադիր Գուսեյնովի հետ պարտիայում: Իրենց պարտիաները հաշտությամբ ավարտեցին նաև Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Արման Փաշիկյանը: 6-րդ տուրում կարևոր հաղթանակներ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը:
     6-րդ տուրից հետո 7 շախմատիստ վաստակել են 5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը 4.5-ական միավորով շարունակում են ընթանալ առաջատարներին հետապնդողների խմբում:
     Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանն իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր:
     Այսօր մրցաշարում հանգստյան օր է:

2030 | 0
Facebook